Յուրի Ջորկաեֆն սպասում է ՀՖՖ-ի առաջարկին
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, ով ներկայումս բնակվում է Ֆրանսիայում և սեփական հիմնադրամի միջոցներով զբաղվում է ֆուտբոլի զարգացման խնդիրներով, francefootball.fr-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ կցանկանար գլխավորել Հայաստանի հավաքականը: Նա խոստովանել է, որ առայժմ ՀՖՖ-ից համապատասխան առաջարկ չի ստացել, սակայն շեշտել է նաև, որ եթե նման առաջարկ ստանա, ապա անպայման կմտածի այդ մասին: «Շատ հաճելի կլինի, եթե երբևէ զբաղեցնեմ այդ պաշտոնը: Դա հետաքրքիր արկած կլինի»,- ասել է Յուրին լրագրող Ֆրեդ Ազիլազյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան