Արցախի քամի» մոսկովյան փողային համույթը համերգային ծրագրով հանդես է գալու Գառնու հեթանոսական տաճարի տարածքում
Այսօր, ժամը 20:30-ին Գառնու հեթանոսական տաճարի տարածքում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ տեղի է ունենալու «Արցախի քամի» մոսկովյան փողային համույթի համերգը: Ծրագրում հնչելու է Նարեկացի, Եկմալյան, Խ. Ավետիսյան, Հարությունյան, Բաբաջանյան, Կ. Խաչատրյան, Շաքարյան, Սադոյան, Բիզե:
«Արցախի քամի» մոսկովյան փողային համույթի կազմում հանդես են գալիս. Արտաշես Գրիգորյանը (ֆլեյտա),Պավել Զագրեբաևը (հոբոյ), Ալեքսանդր Շուշպանովը (կլարնետ), Վլադիմիր Պրոցենկոն (ֆագոտ):
Համույթի գեղղեկավարն է ԵՊԿ պրոֆեսոր, կոմպոզիտոր Յուրի Գալստյանը:
Համերգին մասնակցեելու են նաև Էլվիրա Խաչատրյանը (սոպրանո) և Արթուր Հովհաննիսյանը (գալարափող):
Այս մասին Panorama.am-ը տեղակացավ մշակույթի նախարարությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին