Թուրքիայում առեղծվածային պայմաններում հայ զբոսաշրջիկ է կորել
Հուլիսի 15-ին հանգստանալու նպատակով Թուրքիա մեկնած Հայաստանի Հանրապետության քաղաքացի Աննա Դավթյանը առեղծվածային պայմաններում անհետացել է: Այս մասին հայտնում է «Էրմենի հաբեր» (Ermeni haber) լրատվական կայքը: Աննա Դավթյանը մեկ տարի առաջ ամուսնանալուն պես բնակություն էր հաստատել Դուբայում: Հուլիսի 15-ին ընկերոջ հետ մեկնել էր Անթալիա հանգստանալու: Սակայն ժամանումից երկու օր անց Աննան որոշել է վերադառնալ: Հուլիսի 17-ին Անակարայի հյուրանոցներից մեկում ընկերոջից բաժանվելուց հետո, նա առեղծվածային պայմաններում անհետացել է: Աղջկան փնտրելու նպատակով Ստամբուլ մեկնած Աննայի մայրը` Կարինե Դավթյանը, հայտնել է, որ Աննա հղիության վեցերորդ ամսում է:
«Եթե փորձանքի մեջ ընկած չլիներ, ինձ անպայման կզանգեր: Կարծում եմ, որ աղջկաս առևանգել են»: