Իրանի նկատմամբ ռազմական հարձակման դեպքում հնարավո՞ր է օգտագործվի Ադրբեջանի տարածքը
Ամերիկան և Իսրայելը Իրանի նկատմամբ ռազմական հարձակման դեպքում հնարավոր է օգտագործեն Ադրբեջանի Հանրապետության տարածքը: Այդ մասին հայտնում է իրանական «խաբարօնլայն.իռ» կայքը` հղում կատարելով «Ջոմհուրիե էսլամի» օրաթերթին:
Հաղորդագրության մեջ նշվում է. «Վերջին շրջանում ադրբեջանական օրաթերթերը, հղում կատարելով որոշ կանադական աղբյուրներին, նյութեր են հրապարակել, որտեղ նշվում է, որ իսրայելական և ամերիկյան բեռնատար ռազմական ինքնաթիռները վայրէջք են կատարել Բաքվի օդանավակայանում` բեռնաթափելով ռազմական հանդերձանք և պահեստամասեր»: