Բրիտանական դատարանը հրաժարվել է Սերբիային հանձնել Բոսնիայի նախկին նախագահին
Լոնդոնի դատարանը հրաժարվել է Սերբիա էքստրադիացիայի ենթարկել Բոսնիայի նախկին նախագահ Էյուպ Գանիչին, ում Բելգրադը մեղադրում է ռազմական հանցագործությունների մեջ և պահանջում է վերջինին իրեն հանձնել:
Հաղորդում է BBC-ին:
Նշենք, որ բոսնիացի քաղաքական գործչին ձերբակալել էին «Հիթրոուն» օդանավակայանում` Սերբիայի իշխանությունների պահանջով:
Հիշեցնենք, Սերբիան մեղադրում է Գանիչին 1992թ.-ին Սարաևոյից նահանջելու ընթացքում վիրավորված բոսնիացի սերբ զինծառայողների սպանության մեջ:
Լոնդոնի դատարանում Էյուպ Գանիչին` Սերբիային հանձնելու գործով լսումները սկսել էին երկուշաբթի օրը:
Գանիչի շահերը ներկայացնող փաստաբանը նշել է, որ այդ մեղադրանքները քաղաքական մոտիվներ ունեն, իսկ նրան բանտում պահելն անհիմն է: