Թուրքիայում գնդակահարել են 16 ամյա աղջնակի
Վանում ընտանիքի անդամների հետ զբոսախնջույքից վերադառնալիս 16 տարեկան Ջանան Սալդըքը գլխին արձակված հրազենային կրակոցից մահացել է: Ողբերգական այս միջադեպը պատճառ է դարձել, որ Թուրքիայի Մարդու իրավունքների միությունը բողոքի քայլերթ կազմակերպի: Ցուցարարները բարձրաձայնել են 1989 թվականից մինչև օրս երկրի արևելքում և հարավ-արևելքում սպանված 351 երեխայի մահվան մասին:
Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքված ցուցարարները կրել են այդ 351 երեխաների անունների գրությամբ գոգնոցներ: Ըստ թուրքական «Ինտերնետհաբեր» (Internethaber) լրատվական կայքի` բողոքի քայլերթի դուրս եկած ցուցարարները սպասնվցած աղջկա նկարները ծածանելով շարժվել են դեպի Գալաթասարայի հրապարակ` հնչեցնելով դուդուկի երաժշտություն և քրդերեն կարգախոսներ: