Քուրդ գրոհայինները կրակ են բացել թուրք ժանդարմների վրա
Թուրք-քրդական զինված ընդհարումները շարունակվում են: Երկրի հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանի Գյուզելքոնաք վայրում տեղակայված ժանդարմերիայի պահակակետը քրդական հարձակման թիրախն է դարձել: Ըստ թուրքական «Անկա» (Anka) լրատվական գործակալության` «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) զինյալները հրազենային կրակ են բացել մարտական հերթապահություն իրականացնող ժանդարմերիայի զինծառայողների վրա: Կարճատև փոխհրաձգությունից հետո քուրդ գրոհայինները հետ են քաշվել: Նախնական տեղեկություններով` թուրքական կողմից վիրավորվել է մեկ զինվոր, որն ուղղաթիռով անմիջապես տեղափոխվել է Հաքքարիի զինվորական հոսպիտալ: