Ադրբեջանի կառավարությունն ընդդեմ իրանցի ազդեցիկ հոգևորականների
Ադրբեջանի կառավարության հակաշիական նոր քաղաքականության արդյունքում այդ երկրի մշակույթի նախարարության հրամանով Ադրբեջանի գրադարաններում և գրախանութներում արգելվել է վաճառել կամ ընթերցողներին տրամադրել շիիզմի վերաբերյալ իրանցի ազդեցիկ հոգևորականների հեղինակած գրքերը: Այդ մասին հայտնում է իրանական «ռահվա.իռ» կայքը:
Ադրբեջանի կառավարությունն արգելել է հատկապես այն իրանցի հոգևորականների գրքերը, ովքեր վերջին շրջանում խիստ քննադատել են Բաքվի պետական պաշտոնյաների վարած հակաշիական քաղաքականություննը: Այաթոլլահներ Մաքարեմ Շիրազին և Զեյն-օլ Աբեդին Ղորբանին, դիմելով Բաքվի ղեկավարությանը, սպառնացել էին հակաշիական գործունեության շարունակման դեպքում շիաներին պայքարի և ապստամբության հրաման արձակել և Ադրբեջանում ապակայունացնել իրավիճակը: