Մ.Սահակաշվիլի. «Վրաստանը պետք է աշխատի Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ մաքսային համակարգերի ինտեգրման համար»
Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին խիստ քննադատության է ենթարկել երկրի մաքսային համակարգը: Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, Սահակաշվիլին իր դիտարկումներն հայտարարել է մաքսային կառույցի ղեկավարության ու աշխատակիցների հետ կայացած արտակարգ հանդիպման ժամանակ:
Նախագահ Սահակաշվիլիի խոսքերով, վրացի մաքսայինները «վայրենիների նման խուզարկում են օտարերկրյա զբոսաշջիկներին» ու սեփական քաղաքացիներին:
«Երբ դուք ճանապարհորդում եք Եվրոպայով, որևէ մեկը ձեզ խուզարկում է,-հարցրել է Սահակաշվիլին կառույցի աշխատակիցներին, ապա հավելել,- այդ դեպքում ինչու եք դուք խուզարկում ամեն մի զբոսաշրջիկի ու տրանսպորտային միջոց»:
Վրաստանի նախագահը կարծում է, թե բնագավառում ծառայությունների մատակարարման մակարդակը պետք է բարձրանա ու դառնա քաղաքակիրթ, այլ ոչ թե «մնա ֆեոդալական միջնադարում»:
Միևնույն ժամանակ Սահակաշվիլին հայտնել է, թե Վրաստանը պետք է աշխատանքներ սկսի Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ մաքսային համակարգերի ինտեգրման, սահմանների անցման մաքսիմալ դյուրինության ու եվրոպական «մեկ պատուհանի» սկզբունքի կիրառման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ