Այս ամռանը շատ են գրանցվում սուր շնչառական հիվանդությունների հետ կապված կանչերը
Ամռան ընթացքում ամենաշատը գրանցվել են սուր շնչառական հիվանդությունների հետ կապված կանչերը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Երևանի Շտապօգնության ծառայության պետ Թագուհի Ստեփանյանը:
Նա նշեց, որ հուլիսի 1-ից 25-ը գրանցվել է 11 հազար 170 կանչ, որոնցից գերակշռող մասը եղել են սուր սուր շնչառական հիվանդությունների կանչերը:
Ամռան ընթացքում մեծ թիվ են կազմում նաև փողոցային ուշագանցության դեպքերը, որի հիմնական պատճառն այն է, որ մարդիկ քիչ են սնվում, քիչ հեղուկ են օգտագործում: Առման ընթացքում շատ են գրանցվում նաև արյան ճնշման բարձրացման հետ կապված կանչերը, սրտանոթային հիվանդությունների հետ կապված կանչերը:
Նա նշեց, որ այս տարի հունիսին գրանցվել է 13 305 կանչ, որից հոսպիտալիզացվել է 1927-ը, իսկ անցած տարի հունիսին գրանցված կանչերի թիվը կազմել է 11 հազար 856: Նա նշեց, որ հունվարից մինչ այսօր ամեն ամիս մոտ 1000-1300 ավել կանչ է գրանցվում անցած տարվա յուրաքանչյուր ամսվա հետ համեմատ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան