Ըստ ՀԲ-ի` Ադրբեջանում ստվերային տնտեսության ծավալը 63 տոկոս է
Համաշխարհային բանկն աշխարհի 151 երկրներում անցկացրած հետազոտության արդյունքում հայտնել է, որ ստվերային տնտեսության բաժինը նվազել է միայն 11 երկրներում, իսկ մնացած երկրներում այն կազմել է ՀՆԱ-ի` միջին հաշվով մոտ 35,5 տոկոսը: Ըստ ՀԲ-ի, Ադրբեջանում ստվերային տնտեսության ծավալը կազմում է 63 տոկոս:
«Բիզիմ յոլ»-ի հետ զրույցում Ադրբեջանի «Իգթիսադի ֆորում» (Տնտեսական ֆորում) ամսագրի գլխավոր խմբագիր Սամիր Ալիեւը հայտնել է, որ Ադրբեջանում 2007 թ-ին ստվերային տնտեսության բաժինը 63 տոկոսից ավելի բարձր է եղել: Փորձագետի խոսքերով, ստվերային տնտեսությունը ՀՆԱ-ի ոչ նավթային հատվածի մասնաբաժնում ավելի շատ է: «2007 թ-ի վիճակագրության մեջ ՀՆԱ-ի ոչ նավթային հատվածի մասնաբաժինը 35 տոկոս է կազմում: Այդ տարի ՀՆԱ-ում 26,8 մլրդ-ի 9,5 մլրդ-ը ոչ նավթային հատվածին է բաժին ընկել: Դա Հայաստանի եւ Վրաստանի հետ համեմատած` չափից ավելի ցածր ցուցանիշ է: Այնպես է ստացվում, որ եթե նավթը չլիներ, Ադրբեջանի ՀՆԱ-ն կկազմեր մոտ 10 մլրդ: Նշանակում է` Ադրբեջանում մեծ ստվերային տնտեսություն կա»,- ասել է նա:
Ս.Ալիեւը նշել է նաեւ, որ կառավարությունը թաքցնում է ինչպես նավթային, այնպես էլ ոչ նավթային հատվածում տիրող շրջանառությունը: «Ներկայում երկրի տնտեսությունը հիմնականում ստեղծված է նավթի հատվածի վրա: Իսկ այդ ոլորտը թաքցվում է հասարակությունից: Չնայած այն բանին, որ Նավթի պետական ընկերությունը Ադրբեջանում ամենամեծ ընկերությունն է, այն ոչ մի անգամ դեռ աուդիտ չի անցել: Հայտնի չէ նաեւ դրա պատճառը»,- ասել է Ս.Ալիեւը: Գլխավոր խմբագիրը նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանում վիթխարի չափերի հասած կոռուպցիան ստվերային տնտեսության աճի գլխավոր պատճառներից է:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին