Հայաստանը համաձայնություն է տվել ՌԴ առաջարկին. միջուկային նոր էներգաբլոկներ կկառուցվեն Հայաստանի տարածքում
Հայաստանի կառավարության այսօրվա նիստում համաձայնություն է տրվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի տարածքում միջուկային նոր էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Ինչպես տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից, ավելի վաղ գործադիրը հավանություն էր տվել Հայաստանում կառուցվող միջուկային նոր էներգաբլոկը կահավորել ՌԴ ջրաջրային էներգետիկական ռեակտորային տեղակայանքով, ինչպես նաև ստեղծել հայ-ռուսական համատեղ «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ-ն, որը բաց է այլ ներդրողների համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա