Գարեջուրը նույնպես մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը
Գերմանացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ալկոհոլային խմիչքների պարբերաբար օգտագործման պատճառով առաջանում են օնկոլագիական հիվանդություններ: Այս մասին գրում են գերմանական լրատվամիջոցները: Գիտնականների պնդմամբ, հիվանդության առաջացման պատճառ կարող են դառնալ ոչ միայն թունդ սպիրտային խմիչքները, այլ նաև գարեջուրը:
Մասնագետների խոսքերով, սպիրտը ազդում է մարդու բոլոր օրգանների վրա, հիմնականում` սիրտ, երիկամ, լյարդ, իմունային համակարգ և այլն: Աղբյուրը հիշեցնում է, որ վերջերս գիտնականները նաև պարզել են, որ ալկոհոլը վնասում է մարդու ուղեղն ընդամենը 6 րոպեում:
Մասնագետները հաշվարկել են, որ եթե ամեն օր մարդ օգտագործի 50 գրամ մաքուր սպիրտ, ապա չարորակ ուռուցքի առաջացման հավանականությունը երեք անգամ մեծանում է, իսկ 80 գրամից ավելիի դեպքում` քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 18 անգամ է մեծանում: Եթե սովորություն է դառնում սպիրտային խմիչքների օգտագործումը, ապա վտանգն ավելանում է 44 անգամ:
Ուսումնասիրողները նաև պարզել են, որ կանանց խմիչքն ավելի մեծ վնասներ է պատճառում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան