ԳԹԿ տնօրենը ընդունելության քննությունները գնահատեց հաջողված
«Քննական կարգի համաձայն, մինչև օգոստոսի 5-ը Գնահատման և թեստավորման կենտրոնը պարտավոր է պետական բուհերում փակցնել ընդունված դիմորդների ցանկը» ,-այս մասին այսօրվա ասուլիսում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը` հավելելով, որ չեն շտապում, որպեսզի սխալներ թույլ չտան:
Գուրգեն Խաչատրյանը ափոփելով ընդունելության քննությունները, նշեց, որ միասնական և կենտրոնացված ընդունելության քննությունները, որոնք միասին տևեցին երկու ամսից ավել, ընդհանուր առմամբ գնահատում է հաջողված:
«Քննությունների առաջին փուլը մի փոքր ծանր ընթացք ունեցավ, կապված «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության վերաբերյալ բարձրացրած աղմուկի հետ, իսկ երկրորդ փուլը շատ ավելի հանգիստ ընթացավ, առանց որևէ խոչընդոտների, իսկ բանավոր քննությունները կարելի է հաջողված համարել»,- ասաց նա:
ԳԹԿ տնօրենի խոսքով, հանրապետական ընդունող հանձանժողովը, որը նախագահում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, աշխատում է ավելացած տեղերի հաշվին այնպես անել, որ հնարավորինս քիչ դիմորդներ դուրս մնան մրցույթից:
Նշենք, որ Հանրապետական ընդունող հանձնաժողովը կորոշվի միցութային միավորներն ու թափուր տեղերը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան