Գ. Խաչատրյան. «Բուհերում անցողիկ միավորիների շեմի իջեցում է նկատվում»
«Ընդունելության քննություններից ընդհանուր առմամբ դրական գնահատական չի ստացել շուրջ 2 հազար դիմորդ, որի արդյունքում որոշ ֆակուլտետներում թափուր տեղեր կլինեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը:
Նա նշեց, որ այս տարի ԳԹԿ է դիմել մոտ 18 հազար դիմորդ, իսկ հանրապետության պետական բուհերում հատկացված է մոտ 20 հազար տեղ:
Նրա խոսքով, հանրապետական ընդունող հանձանժողովն աշխատում է այնպես անել, որ ֆակուլտետներում առկա տեղերը իրացվեն, սակայն, այնուամենայնիվ, որոշ մասնագիտությունների գծով առկա են լինելու թափուր տեղեր:
Գ. Խաչատրյանի խոսքով, բուհերում անցողիկ միավորների շեմի իջեցում է նկատվում:
«Օրինակ տնտեսագիտական բլոկում մոտովորապես 5 միավորով շեմը կիջնի, իսկ, օրինակ, Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարնի բուժական ֆակուլտետում անվճարի տեղի համար վերին շեմը կլինի 36 կամ 37 միավորը»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան