ՔԲԿ-ի կոչը քուրդ գրոհայիններին. Թուրքիայի փողոցները վերածեք ռազմադաշտի
«Քրդական բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ - PKK) տարածել է մի հաղորդագրություն այն մասին, որ թուրքերը քրդերի դեմ կատարվող հարձակումներ կազմակերպելու ծրագիր ունեն, որն էլ աստիճանաբար իրագործում են: Քուրդ զինյալներին կոչ է արվել չլքել դիրքերը Դիարբեքիրի փողոցներում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրհաբեր» (Hurhaber) լրատվական կայքը:
Հիշեցնելով վերջին օրերին քրդերի դեմ իրականացվող բռնաճնշումները և թուրք իշխանավորների ռասիստական հայտարարությունները` «PPK»-ն քրդերին կոչ է արել ինքնակազմակերպվել և ինքնապաշտպանական մարտերի դիմել հենց փողոցներում` վերածելով դրանք ռազմադիրքերի:
Աղբյուրի դիտարկմամբ` քրդական հիշյալ ռազմաքաղաքական կառույցի այդ հայտարարությունը նպատակ ունի Թուրքիայում ստեղծել քաոսային իրավիճակ սեպտեմբերին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախաշեմին: