«Կոնսերվատորիայում աղետալի վիճակում է կոմպոզիտորների բաժինը. ընդունվել է մեկ դիմորդ»
Այս տարի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում շատ դիմորդներ են ունցել դուդուկի, ժողովրդական երգի, վոկալի և էստրադային երգի բաժիններըը: Աղետալի վիճակում է կոմպոզիտորների բաժինը. երկու անվճար տեղ և 7 վճարովի տեղ մնացել են թափուր, միայն մի դիմորդ է ընդունվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունը հայտնեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանը:
Նա հայտնեց, որ այս տարի շատ քիչ դիմորդ է գրանցվել դաշնակահարի բաժնում. 40 տեղի համար ընդամենը 18 դիմում է եղել ներկայացված:
«Ես մտավախություն ունեմ, որ մենք կկորցնենք դաշնակահարների դպրոցը, մենք միշտ դաշնակահարների բարձր դպրոց ենք ունեցել»,-ասաց նա և հավելեց, որ քիչ դիմորդ է ունցել նաև քանոնի բաժինը:
Նրա խոսքով, այսօր հետաքրքրությունը մեծացել է դուդուկի և ժողովրդական երգի նկատմամբ, սակայն անցյալ տարիներին մեծ հետաքրքրություն էր վայելում դաշնակահարի մասնագիտությունը:
«Այժմ առավել մեծ հետաքրքրություն են վայելում ժողովրդական գործիքները և ժողովրդական երգը, վոկալը, իսկ օրինակ ակադեմիական մասնագիտությունների` դաշնամուրի, ջութակի, փողային գործիքների, թավջութակի նկատմամբ ժողովրդի հետաքրքրությունը նվազել է»,-ասաց նա:
Ըստ նրա, այսօր շատ լավ կլինի, որ ակադեմիական մասնագիտությունների բաժինները պետությունը դարձնի դոտացիայիով, քանի որ այսօր ժողովրդական գործիքների բաժինները և ժողովրդական երգի բաժինը դոտացիայով են:
«Վերոնշյալ մասնագիտությունների գծով պահանջարկ այսօր չկա»,-ասաց նա:
«Ես չեմ կարծում, որ որոշ մասանգիտություններ կորում են, դրանք չեն կորում, ուղղակի ժամանակի ընթացքում հետաքրքրություններն ու պահանջներ են փոխվում»,-ասաց նա:
Սերգեյ Սարաջյանի խոսքով, բուհում կան մասնագիտություններ, որոնք Կոնսերվատորիայի հիմքն են հանդիսանում. այդ մասնագիտություններ են դաշնամուրը, թավջութակը, փողային գործիքները, լարային գործիքները, իսկ մնացած գործիքները, օրինակ ժողովրդական գործիքները, կոնսերվատորիայում դասավանդվել են ավելի ուշ`70-ական թվականների վերջերից: