Ուկրաինայում առգրավվել է 180 մլն դոլարի կոկաին
Ուկրաինայում առգրավվել է 1192,95 կգ և 180 մլն դոլար արժողությամբ կոկաին: Ինչպես հաղորդել են երկրի Անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից, թաքստոցում հայտնաբերվել է 1192,95 կգ կամ 12 մլն չափաբաժին կոկաին:
Հատուկ օպերացիայի արդյունքում ձերբակալվել է 5 մարդ, այդ թվում 2 ուկրաինացի, ՌԴ և Գերմանիայի քաղաքացիներ:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
Ինչպես նշել են Ուկրաինայի Անվտանգության ծառայությունից, վերջին ամսվա ընթացքում, ծովային տրանսպորտի միջոցով` Լատինական Ամերիկայից Ուկրաինա կոկաին անցկացնելու փորձի արդեն 3-րդ դեպքն է:
Հաղորդում է «Իտառ Տասս»-ը: