«Նովայա Վոլնա 2010»-ում Հայաստանի ներկայացուցիչը 3-րդ տեղում է
Յուրմալայում ընթացող երիտասարդ կատարողների «Նովայա Վոլնա 2010» երգի մրցույթի երկրորդ օրը Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Շահգելդյանը նախօրեին գրավեց 3-րդ տեղը: Այն նա բաժանում է Իսրայելը ներկայացնող Հիլա Բեն Դավիդի հետ. նրանք երկուսն էլ ստացել են 189 բալ:
Օրվա արդյունքներով, առաջին տեղը զբաղցրել է ուկրաինացի երգչուհի Տատյանա Շիրկոն` ստանալով 191 բալ: Իսկ երկրորդ տեղը էստոնացի երգիչ Յուկո Սուվիստն է զբաղեցրել: Վերջինս ստացել է 190 բալ:
Հիշեցնենք, որ երիտասարդ կատարողների «Նովայա Վոլնա 2010» մրցույթը բացվել է հուլիսի 27-ին, Յուրմալայում: Այս տարի մրցույթի եզրափակչում ելույթ կունենան 17 կատարողներ 12 երկրներից:
Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է հարյուր հազար եվրո, և կբաշխվի հաղթողների միջև` առաջին տեղը զբաղեցնողը կստանա 50 հազար եվրո, երկրորդ տեղը զբաղեցնողը` 30 հազար, իսկ երրորդ տեղը զբաղեցնող երգիչը` 20 հազար եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները