Միայն 50-70 տարեկանում է մարդու ուղեղը լիարժեքորեն աշխատում
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդիկ տարիքի հետ դառնում են ավելի խելացի և կշռադատող, քանի որ նրանց ուղեղը սկսում է աշխատել լիարժեքորեն: Ինտելեկտուալ ակտիվության գագաթակետը 50-70 տարեկանում է: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Մշտապես կարծել են, որ ժամանակի ընթացքում մարդու մտավոր ունակությունները թուլանում են, քանի որ նեյրոնները` մարդու ուղեղի բջիջները, դանդաղորեն մահանում են, և մարդն իր կյանքի վերջում կորցնում է նեյրոնների 30 տոկոսը: Բայց վերջին ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դա այդպես չէ. մարդու ուղեղի բջիջները չեն մահանում:
Բայց և այնպես, ինտելեկտուալ ակտիվության գագաթակետն ունի իր բացասական կողմերը: Տարիների ընթացքում կուտակված տեղեկատվության մեծ քանակության պատճառով, մարդու օպերատիվ հիշողությունը լցվում է, ինչն էլ հանգեցնում է հիշողության կորստի և խելագարության:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան