Թուրքերը պատրաստվում են բացե՞լ Իգդիրի սահմանադուռը
Հայ-թուրքական սահմանում թուրքական մասնագիտական խումբը հետազոտական աշխատանքներ է իրականացնում: Իգդիրի նահանգապետ Ամիր Չիչեքը լրագրողների այն հարցին, թե արդյոք այդ հետազոտություններն արվում են հայ-թուրքական սահմանի բացման համար, պատասխանել է. «Այդպիսի բան չկա: Չեմ կարող պարզաբանում տալ»:
«Հաբերթուրք» (Haberturk) լրատվականի տեղեկացմամբ` Իգդիր Ալիջան անցակետի 6 կիլոմետրանոց հատվածում և տեղի կամրջի վրա տեղազննման աշխատանքներ են իրականացվում: Մասնագետները ձեռնամուխ են եղել երկար տարիներ չօգտագործված նեղ ճանապարհահատվածի և կամրջի վերանորոգման ծրագրի մշակմանը: Ալիջան ժամանած ճանապարհների շրջանային վարչության մասնագետները պետք է համապատասխան զեկույց կազմի և ներկայացնի պատկան մարմիններին: