Բջջայինը` խրոնիկական հիվանդության պատճառ
Պարզվում է, որ բջջային հեռախոսները վտանգում են մեր առողջությունը ոչ միայն ճառագայթման , այլև մանրէապատ լինելու պատճառով: Ըստ սպառողների շահերը պաշտպանող «Which?» ընկերության ուսումնասիրության պարզվել է, որ բջջային հեռախոսների վրա կուտակվող մանրեները երբեմն նույն վտանգն են պարունակում մարդու առողջության համար, ինչ, ասենք, զուգարանակոնքերի վրա գոյություն ունեցող մանրէները:
Ու թեև մանրէները միանգամից չեն ազդում առողջության վրա, սակայն մասնագետները նշում են, որ մանրէները, որ կուտակվում են բջջայիննների վրա, կարող են մի շարք խրոնիկական հիվանդությունների առիթ հանդիսանալ` աղեստամոքսային տրակտի և այլն:
Այնպես որ հարկ է ժամանակ առ ժամանակ ստերիլացնել բջջայինը` այն մարքելով սպիրտային անձեռոցիկներով: Ու աշխատել ձեռքից ձեռք չփոխանցել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան