«Նովայա Վոլնա-2010». Սոնա Շահգելդյանը ելույթ է ունենալու 9-րդը
Այսօր տեղի է ունենալու «Նովայա Վոլնա-2010» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը: Հեռուստադիտողին ու ժյուրիին մասնակիցները ներկայացնելու են հատուկ մրցույթի համար գրված ու մինչ այդ երբեք չկատարած երգեր: Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանն այսօր ելույթ է ունենալու 9-րդ համարի ներքո:
Հիշեցնենք, որ երկու մրցութային օրերի արդյունքերով Ս. Շահգելդյանը երրորդ տեղում է հայտնվել` հավաքելով 189 միավոր: Նույնքան միավոր է հավաքել նաև Իսրայելը ներկայացուցիչը: Իսկ առաջին տեղը զբաղեցրել է ուկրաինացի երգչուհի Տատյանա Շիրկոն` ստանալով 191 միավոր, երկրորդ տեղը` էստոնացի երգիչ Յուկո Սուվիստը` 190 միավորով:
Երիտասարդ կատարողների «Նովայա Վոլնա-2010» մրցույթը մեկնարկել է հուլիսի 27-ին, Յուրմալայում: Այս տարի մրցույթին մասնակցում են 17 կատարողներ 12 երկրներից` Ռուսաստանից և Ուկրաինայից երեքական մասնակից, Հայաստանից, Բելոռուսից, Էստոնիայից, Լատվիայից (երկու մասնակից), Ադրբեջանից, Բուլղարիայից, Ղազախստանից, Ֆինլանդիայից, Բրազիլիայից ու Իսրայելից:
Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո, և կբաշխվի հաղթողների միջև` առաջին տեղը զբաղեցնողը կստանա 50 հազար եվրո, երկրորդ տեղը զբաղեցնողը` 30 հազար, իսկ երրորդ տեղը զբաղեցնողը` 20 հազար եվրո:
Վաղը տեղի կունենա մրցույթի գալա-համերգն ու մրցանակների հանձնման արարողությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին