Հայ-իտալական գործարար շփումներ Երևանում
Երևանում հուլիսի 31-ին տեղի է ունեցել Զարգացման Հայկական Գործակալության կողմից կազմակերպված Հայաստան-Իտալիա գործարար համաժողովը, որի նպատակն էր խթանել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների և ներդրումային հեռանկարները: Ինչպես տեղեկացնում են Զարգացման հայկական գործակալության հասարակայնության հետ կապերի բաժնից, համաժողովին մասնակցելու համար Իտալիայի Տրեվիսո նահանգից Հայաստան էր ժամանել պատվիրակություն, որի այցելության շրջանակներում գործարար հանդիպումներ կազմակերպվեցին հայ գործարարների հետ:
Իտալիայից ժամանած պատվիրակության կազմում են եղել Տրեվիսոն Հայաստանի համար նախագծի համակարգողը, Արդյունաբերողների միության ներկայացուցիչը, գործարարներ գինեգործության և զբոսաշրջության ոլորտից:
Հայ-իտալական գործարար համաժողովի ժամանակ ներկայացվել է Հայաստանի մասին գործարար և ներդրումային միջավայրը և համագործակցության հնարավորությունները:
ԶՀԳ գլխավոր տնօրեն պարոն Ռ. Հարությունյանը ողջունել է հյուրերին և հույս հայտնել, որ համաժողովը կտա արդյունքներ և ձեռքբերումներ:
Ինչպես նշել է պարոն Մարիո Բերգամոն, Տրեվիսո նահանգը Հայաստանի համար նախագծի համակարգողը` «Հրավիրվել են Տրեվիսո նահանգի հանրաճանաչ ընկերություններ և համագործակցության համար ընդհանուր եզրեր պետք է գտնել”: Նա նաև անդրադարձել է այն փաստին, որ Հայաստանը գինեգործության հայրենիքն է և հույս հայտնել այցելել Նորավանքում գտնվող աշխարհում ամենահին գինու գործարանը:
2009թ.-ին Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 120մլն645հազ. ԱՄՆ դոլար, որից ներմուծումը կազմել է 113մլն696հազ ԱՄՆ դոլար և արտահանումը` 6մլն949հազ. ԱՄՆ դոլար: Հիմնական արտահանվող ապրանքներն են. գործվածք և ասեղնագործ իրեր, ծխախոտ: Ներմուծվող ապրանքներն են. եռարաններ, մեքենաշինական և մեխանիկական կիրառումներ, երկաթ և պողպատ, հանքային վառելիք, կահույք: Ներկայումս Հայաստանում գործում է իտալական կապիտալով 52 ձեռնարկություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա