Լևոն Արոնյանը կմասնակցի «Chess Masters» մրցաշարին
Լևոն Արոնյանը սեպտեմբերի 3-8-ը Չինաստանի Շանհայ քաղաքում կմասնակցի «Շախմատային վարպետներ» («Chess Masters») մրցաշարին: Նրա մրցակիցները կլինեն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա) և Հաո Վանը (Չինաստան):
Շանհայի մրցաշարի երկու հաղթողները հոկտեմբերի 9-15-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) և Մագնուս Կառլսենի (Նորվեգիա) հետ միասին կմասնակցեն «Շախմատային վարպետների» եզրափակիչ փուլին: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան