Ադրբեջանը C 300 հակահրթիռային համակարգերը կօգտագործի՞ Իրանի դեմ
«Ադրբեջանն իր նավթադոլարներով ռազմական տեխնիկա է գնում Իսրայելից, Ուկրաինայից, Հարավ Աֆրիկյան Հանրապետությունից (ՀԱՀ) և Բելառուսից: Եթե Մոսկվան C 300 հակահրթիռային պաշտպանության համակարգերը չվաճառի Ադրբեջանին, ապա դա կանեն Իսրայելը կամ ՀԱՀ-ը»,-իրանական «արաննյուզ.իռ» կայքի փոխանցմամբ` նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Ռուսլան Պիխովը:
«Ոչ Հայաստանը և ոչ էլ Ադրբեջանը ժամանակակից բալիստիկ հրթիռներ չունեն, որպեսզի C 300 հակահրթիռային պաշտպանության կարիքն ունենան, այսպիսով Բաքուն այդ քայլով իրեն ապահովագրում է Իրանից»,- օտարերկրյա ռազմական վերլուծաբանների կարծիքն է ներկայացնում կայքի հոդվածագիրը: