Բոսֆորի նեղուցում հայտնաբերվել է առաջին ստորգետնյա ակտիվ գետը
Ինչպես տեղեկացնում է «Սի Էն Էն Թուրքը» (CNN Turk), Անգլիական Լիիդս Համալսարանի մի խումբ գիտնականների կողմից բացահայտվել է առաջին ստորգետնյա ակտիվ գետը:
Ըստ աղբյուրի, այն` ջրի ծավալի տեսակետից, կարող է դիտարկվել որպես աշխարհի վեցերորդ ամենաջրառատ գետը: Գետի հոսքը համարվում է չափից դուրս արագ և անհանգիստ:
Գիտնականների ներկայիս նպատակն է բացահայտել` ինչպես է զարգացել գետի ֆաունան, քանի որ գետի ջուրը ծովի ջրից աղի է:
Հետազոտող խմբի անդամներից մեկը `Դոկտոր Դան Փարսոնսը, նշել է, որ գետը մինչ օրս բացահայտված միակ ակտիվ ստորգետյնա գետն է:
Նշենք, որ գետի լայնությունը որոշ հատվածներում հասնում է 800 մետրի: