Ֆրոչ. « Բայց դուք կտեսնեք, թե ինչպես կփոխվի Արթուրի դեմքը…»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերմիջինքաշային կարգում WBC-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Կառլ Ֆրոչը խոսել է Արթուր Աբրահամի հետ առաջիկա մենամարտի մասին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 2-ին, Մոնակոյում:
«Դա, հավանաբար, տարվա լավագույն մարտերից մեկը կլինի, և ես դրա մի մասն եմ լինելու: Շատ հարցումներ, փաստարկներ կլինեն` կապված այն հարցի հետ, թե, ի վերջո, ով է հաղթելու: Աբրահամի ֆանատները կհաստատեն, որ իրենց սիրելին նոկաուտի կենթարկի ինձ: Բայց դուք կտեսնեք, թե ինչպես կփոխվի Արթուրի դեմքը, երբ նա կօգտագործի իր լավագույն հարվածները, իսկ ես նախկինի պես կանգուն կմնամ: Էլ ի՞նչ կարող է անել Աբևրահամը, երբ նրան չհաջողվի տապալել ինձ»,- Ֆրոչի խոսքերը մեջբերել է boxingscene.com-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան