Բազմալեզու տեղեկատվական վահանակներ են տեղադրվել Գուսանագյուղի մասին
Շիրակի մարզի Հայկաձոր գյուղում Հայաստանի հին մայրաքաղաքներ Անիի և Դվինի, ինչպես նաև Գուսանագյուղի մասին բազմալեզու տեղեկատվական վահանակներ են տեղադրվել: Այս մասին տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, տեղեկատվական վահանակները մաս են կազմում ԱՄԱՓ-ի «Հայոց թագավորներ, թագուհիներ և իշխաններ» նոր երթուղու, որը թույլ կտա զբոսաշրջիկներին ճանաչել Հայաստանի թագավորական նշանավոր տոհմերը: Սա ԱՄԱՓ-ի 2010թ. վեցերորդ շնորհանդեսն է: Ճանաչողական երթուղիները, հանրաճանաչ լինելով այլ երկրներում, միավորում են հուշարձանները, առօրյա և թեմատիկ շրջագայությունները:
Այն վայրից, որտեղ տեղադրվել են վահանակները, հեռվում ուրվագծվում է աշխարհի երբեմնի ամենաբարգավաճ քաղաքներից մեկը` Անին: Այսօր քիչ բան է պահպանվել իր ծաղկուն շրջանում մինչև 100 հազար բնակչությամբ հզոր քաղաքից, որն ավիրվել է դարերի հոսքի և բյուզանդական, թուրքական ու մոնղոլական ասպատակությունների հետևանքով: Սակայն հազար տարի առաջ Անին աշխարհի թերևս ամենակարևոր և մեծ քաղաքներից մեկն էր` Բագրատունյաց արքայատոհմի նստավայրն ու Մետաքսի ճանապարհի առանցքային հանգույցը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարունակական աջակցությունը ԱՄԱՓ-ին վերահաստատում է մեր հավատը: Մեր պատմությունը մեր հարստությունն է, և մենք պարտավոր ենք սովորեցնել մեր երեխաներին ինչպես և ինչու պետք է գնահատել և պահպանել այն: Այսօր, այս վայրում, մենք ևս մեկ անգամ շեշտում ենք մեր փառավոր անցյալի կարևորությունը: Բացի առօրյա աշխատանքից և ընտանիքի մասին հոգ տանելուց, մենք պետք է նաև ջանանք փոխանցել մեր երեխաներին իրական արժեքներ, որոնց համար պայքարել են մեր մեծ նախնիները՚,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին