«Ես կարողացա հաղթանակ տանել, քանի որ հույսս դրել էի իմ ուժերի վրա»
«Այս մրցույթը կազմակերպվել է շատ արդար, բոլոր մասնակիցներն էլ ականատես եղան, թե ինչպես ընտրվեցին ուժեղագույնները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի հաղթող 8-րդ դասարանցի Էդգար Մինասյանը:
Նա նշեց, որ շատ ուրախ է այս հաղթանակին արժանանալու համար և հավելեց, որ մրցույթում հիմնականում տրամաբանական խնդիրների էին ներկայացված, մաթեմատիկական բանաձևեր չեն եղել:
Է. Մինասյանը հայտնեց, որ անցյալ տարի նույնպես մասնակցել է այս մրցույթին, սակայն հաղթանակի չի արժանացել:
«Այս տարի ինձ օգնեց նաև իմ փորձը… ավելի պատրաստված էի: Իսկ ապագայում ես ցանկանում եմ մաթեմատիկական ուղղությամբ շարունակել իմ ուսումը»,- ասաց նա:
«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի մյուս հաղթող 8-րդ դասարանցի Աբրահամ Գրիգորյանը նույնպես նշեց, որ շատ ուրախ է հաղթանակի համար:
«Այս տարի առաջին անգամ եմ մասնակցել այս մրցույթին, անսովորն այն էր, որ խնդիրները լուծելու համար շատ քիչ ժամանակ էր տրամադրված: Սակայն ես կարողացա հաղթանակ տանել, քանի որ ես հույսը դրել էի իմ ուժերի վրա և չէի սպասում օգնության», -ասաց նա և հավելեց, որ մաթեմատիկան իր շատ սիրելի առարկան է, իսկ հետագայում էլ ընտրելու է հայ ազգին պիտանի մասնագիտություն, որը սակայն դեռ չի որոշել:
Նա նշեց, որ շատ ուրախ է, որ հանգստանալու է միջազգային ճամբարում և ձեռք է բերելու մի շարք ընկերներ:
Նշենք, որ այսօր ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի հաղթողներին հանձնեց պատվորգրեր և դեպի միջազգային ամառային ճամբար տանող ինքնաթիռի տոմսերը: Արդեն երկրոդ տարին է, որ այս մրցույթի հաղթողներն այլ երկրներում հաղթանակ տարած երեխաների հետ հանգստանում են միջազգային ճամբարներում: Այս տարի հաղթողները 8 օր հանգստանալու են Բուլղարիայի Բանսկո քաղաքում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան