«Նովայա Վոլնա»-ին մասնակցած բոլոր հայ երգիչներից ես ամենաուժեղն եմ. Սոնա Շահգելդյանն է անկեղծացել
«Երբ իմացա հաղթել եմ, ուժեղ լացել եմ: Սկզբում ես լացեցի, հետո մայրիկս, հետո սկսեցինք միաձայն արտասվել: Մեծ երջանկություն է, բայց դրանք երջանկության արցունքներ են», - ռուսական «Վեստի»-ին տված հարցազրույցում հաղթելուց հետո իր զգացումներն է արտահայտել «Նովայա Վոլնա 2010» երիտասարդ կատարողների մրցույթում հաղթած Սոնա Շահգելդյանը:
«Վեստի»-ի լրագրողի հարցին, թե մրցույթի այսքան տարիների գոյության պարագայում ինչո՞ւ Հայաստանը ներկայացնող որևէ երգիչ չի հաղթել, Սոնան պատասխանել է. «Իմ երկիրը շատ լավն է, ես շատ եմ սիրում իմ երկիրը: Բայց այս մրցույթում երբևէ Հայաստանը ներկայացրած բոլոր երգիչներից ուժեղն եմ եղել: Նրանք բոլորն էլ շատ լավ երգում են, բայց միևնույնն է, ես բոլորից ուժեղն եմ եղել: Ես դա զգացել եմ ու իմացել եմ: Շատ-շատ էի ուզել հաղթել, իսկ եթե մի բան շատ ես ցանկանում, իրականանում է»:
Այնուհետև լրագրողը հետաքրքրվել է` ինչ է լինելու հետո, արդյոք նա կմեկնի մասնակցելու «Եվրատեսիլ 2011»-ին, Շահգելդյանը պատասխանել է, որ եվրոպական այդ մրցույթն այնքան էլ կարևոր չէ իր համար, ինչպես «Նովայա Վոլնա»-ն, քանի որ այնտեղ մասնակիցը կարող է կատարել ընդամենը մեկ երգ, իսկ այս մրցույթում` երեք երգ:
Այնուհետև, հայաստանցի երգչուհին պատմել է, որ հաճախ է ֆուտբոլ խաղում: «Ցվալի է, որ այստեղ, Յուրմալայում ինձ ոչ ոք փոխանցում չարեց, թե չէ ես գոլ կխփեի», -հավելել է երգչուհին:
Հարցին, թե երգչուհին իրեն պատկերացնում է ապագա մոր և կնոջ դերում, Սոնան պատասխանել է, թե դրա մասին մտածելը դեռ վաղ է: «Ես իհարկե այդ մասին մտածում եմ, բայց դեռ շատ շուտ է, ես ընդամենը 24 տարեկան եմ: Իհարկե ինձ համար ընտանիքը գլխավորն է, ես սիրում եմ երեխաներին, բայց պետք է մի քիչ սպասել», -հավելել է Շահգելդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին