«Ռադիկալ». Թուրքիայում գնացք է պայթեցվել
Ժամեր առաջ Թուրքիայի Հանրապետության Պետական Երկաթգծի տնօրինության կողմից արված հայրատաության համաձայն, այսօր առավոտյան Թուրքիայում Դիվրիղի և Էրզինջան կայանների միջև ընկած երկաթգծի հատվածում ահաբեկիրչների կողմից տեղադրված ականի պայթյունի հետևանքով ուղևորաբեռնատար գնացքի 8 բեռնատար վագոն շուռ է եկել: Այս մասին տեղեկանում ենք «Ռադիկալ» թերթից:
Վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի հետ կապված կատարվում է հետաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ