ԱՊՀ վիճակագրական ծառայություն. Հայաստանը արդյունաբերության աճի ցուցանիշով ԱՊՀ-ում երկրորդն է
Հայաստանի տնտեսությունը ԱՊՀ այլ երկրների համեմատ բավական արագ է զարգանում: Այսպես, Հայաստանում հունվար-մայիսին ՀՆԱ-ն աճել է 6,7 տոկոսով, Ադրբեջանում` 3,7 տոկոսով, Ռուսաստանում` 2,9 տոկոսով: Նման տվյալներ հրապարակել է ԱՊՀ երկրների վիճակագրական ծառայությունը: Վրաստանի մասին որևէ տվյալ դեռևս չի հրապարակվել:
ԱՊՀ երկրների վիճակագրակության ծառայության տվյալների համաձայն, Ուզբեկստանում ՀՆԱ-ն աճել է 8 տոկոսով, Ղազախստանում` 8,3 տոկոսով, Տաջիկստանում` 7,4 տոկոսով, Բելառուսում` 6,6 տոկոսով, Թուրքմենաստանում` 6,15 տոկոսով, Ղրղզստանում` 5 տոկոսով, Ուկրաինայում` 4,9 տոկոսով, Մոլդովայում` 4, 7 տոկոսով:
Հայաստանում արդյունաբերությունը աճել է 12,3 տոկոսով, ինչը եռակի բարձր է, քան Ադրբեջանում գրանցված ցուցանիշը` 3,5 տոկոս: Այս ցուցանիշով Հայաստանն ԱՊՀ-ում գրավում է երկրորդ տեղը` զիջելով միայն Ղրղզստանին, որտեղ արդյունաբերությանը աճը կազմել է 41,8 տոկոս` կապված «Կումատոր» ոսկի արտադրող ձեռնարկության բացման հետ:
Արդյունաբերության ոլորտի աճի ցուցանիշով ԱՊՀ-ում երրորդ տեղը զբաղեցրել են Ուկրաինան և Տաջիկստանը՝ 12 տոկոս, այնուհետև` Ղազախստանը` 11 տոկոս, Ռուսաստանը՝ 10,2 տոկոս, Բելառուսը՝ 8,8 տոկոս, Ուզբեկստանը` 8 տոկոս, Մոլդովան՝ 6,6 տոկոս։
Ընդհանուր առմամբ, ԱՊՀ-ում արդյանաբերության ոլորտում աճը կազմել է 10 տոկոս:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա