Բախում.մեկ թուրք ոստիկան և 3 քուրդ ապստամբներ սպանվել են
Ինչպես տեղեկացնում է «էրմենիհաբեր» լրատվական ծառայությունը, նախօրեին` երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում, Թուրքիայի Սիիրթ մարզի Էրուքի շրջանում թուրք ոստիկանների և քուրդ ապստամբների միջև տեղի է ունեցել բախում:
Աղբյուրի համաձայն ,Քրդական Բանվորական Կուսակցությանը (ՔԲԿ) պատկանող «Կոնգրա-Գել» կազմակերպության անդամների կողմից Էրուհի Անվտանգության Գրասենյակի շենքի վրա զինված հարձակում է իրականացվել, որը և բախման պատճառ է դարձել: Արդունքում մեկ թուրք ոստիկան և 3 քուրդ ապստամբներ սպանվել են: Կան նաև վիրավորներ: