Հարություն Կալենց 100. Ցուցահանդես` Ազգային պատկերասրահում
Օգոստոսի 6-ից սկսած մեկ ամիս շարունակ Հայաստանի ազգային պատկերասրահում հայ արվեստասեր հասարակությունը կարող է դիտել Հարություն Կալենցի աշխատանքների ցուցահանդեսը: Նշենք, որ ցուցահանդեսը նվիրված է նկարչի 100-ամյակին:
Հիշեցնենք, որ նկարչի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով:
Ապրիլի 27-ին Երևանում բացվել է նաև Հարություն Կալենցի թանգարանը: «Կալենց» թանգարանը կառուցվել է Արմինե և Հարություն Կալենցների տուն-արվեստանոցի հիման վրա: Թանգարանի կառուցման նախագիծը կյանքի է կոչվել Արմինե և Հարություն Կալենցների որդու` Սարո Կալենցի ջանքերով: Թանգարանում կա 200 կտավ և 200-ից ավելի գրաֆիկային գործեր, ինչպես նաև արխիվային նյութեր:
Հարություն Կալենցը (1910-1967 թթ.) ծնվել է Սեբաստիա նահանգի Կյուրուն քաղաքում: Հայոց ցեղասպանության տարիներին Հ. Կալենցն ու նրա երկու եղբայրները կարողացել են փրկվել ու հասնել Հալեպ: 1927-1930 թթ. նա ապրել է Տրիպոլիում, իսկ 1930-1946 թվականներին` Բեյրութում, որտեղ բացել է իր անհատական ցուցահանդեսները, ստեղծել գեղարվեստական ստուդիա: 1946 թվականին Հ. Կալենցը հայրենադարձվել է Հայաստան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան