ՌԴ նախագահը երկրի յոթ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարել
Նախօրեին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկրի յոթ շրջաններում, որոնք ամենաշատն են տուժել բնական աղետի` հրդեհի պատճառով, հայտարարել է արտակարգ դրություն: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, համապատասխան որոշմամբ, այդ շրջաններում սահմանափակվում է քաղաքացիներ մուտքն ու որևէ գործունեություն ծավալելը:
Երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինն իր հերթին նախօրեին հրավիրել է հրդեհների դեմ պայքարի խորհրդակցություն: Տարածաշրջանային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինը հայտարարել է, որ հրդեհի պատճառով Ռուսաստանը կրել է 6,5 մլրդ ռուբլիի վնաս: Ռուսաստանում հրդեհի զոհ է դարձել արդեն 40 մարդ:
Դ. Մեդվեդևը դիմել է նաև ռուսաստանցիներին` կոչ անելով նրանց ցուցաբերել խոհեմություն, և վստահեցրել է, որ տուժածների համար տներ կկառուցվեն մինչև ցրտերն ընկնելը: