Ռուսաստանում հայազգի օլիգարխի որդուց գողություն են կատարել. Կողոպուտի ծրագիրը մշակել է տղայի թիկնապահը
«Մոսկովսկիյ կոմսոմոլեց» պարբերականը տեղեկացնում է, որ օրերս Մոսկվայում Վարշավյան փողոցում հարձակում է կատարվել առևտրային խոշոր համալիրի հայազգի տիրոջ որդու վրա: Վերջինս գիշերային հավաքույթից տուն վերադառնալիս է եղել: Ըստ որոշ տվյալների, ինչպես գրում է պարբերականը, հարուստ հայրը իր որդուն պարբերաբար միլիոնի հասնող գումարներ է տվել, որը, որդին չի հասցրել ծախսել և պահել է տանը: Այդ մասին իմացել է տղայի 28-ամյա թիկնապահը ու գողության ծրագիր մշակել:
Հուլիսի 12-ին տուն վերադառնալիս թիկնապահը կապվել է ծրագիրն իրագործողների հետ, և երբ տղան բացել է դուռը, հարձակվել են նրա ու տնային աշխատողի վրա, ծեծել նրանց: Մի քան հարված էլ ձևի համար հսցվել է թիկնապահին:
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, չարագործներն իրենց հետ տարել են կես միլիոն գումար, ինչպես նաև Հայաստանի առաջին դեմքերի կողմից տղայի հորը նվիրված զենք:
Ոստիկանները ստի դետեկտորի վրա հարցաքննել են թիկնապահին: Վերջինս խոստովանել է ու նրանք երեքն էլ կալանավորվել են:
«Հայ օլիգարխի որդուն վերադարձրել են գողացված գումարի կեսից ավելին, իսկ զենքը, ըստ որոշ տեղեկությունների, հանցագործները նետել են Մոսկվա գետը», -գրում է «Մոսկովսկիյ կոմսոմոլեց»-ը: