Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարին «մերկացնող» պարբերականը կփակվի՞
«Խուրալ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ավազ Զեյնալին կարծում է, որ իր պարբերականի դեմ, վերջին ժամանակներս ներկայացվող դատական հայցերը պատվերով են կատարվում, ընդ որում դա արվում է իշխանական ամենաբարձր օղակներից:
«Թուրան» լրատվական գործակալության տեղեկացմամբ, այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում վերջինս նշել է, թե իրենց թերթի դեմ դատական հայցեր ներկայացնելու նախաձեռնությունը պատկանում է երկրի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիևին:
Զեյնալիի խոսքերով, իր պարբերականի դեմ դատական հայց է ներկայացվել այն բանից հետո, երբ թերթում «Բախտիյար Վախաբզադեի դեմ Ռամիզ Մեխտիևի մահափորձ կատարելու պլանը» վերնագրով նյութ է տպվել: