Հայաստանում թմրամոլների թիվը աճել է
Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում 1717 թմրամոլ է գրանցված, ինչը 50 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը` 1144: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, Հայաստանում թմրամոլների թիվը հասնում է 5-7 հազարի, իսկ թեթև թմրանյութերեր, այսինքն` կանեփ օգտագործողների թիվը հասնում է մինչև 25 հազաի: Թմրամոլությունը տարածված է 25-35 տարեկան տղամարդկանց մոտ, ինչպես նաև դեռահասների: Այս թվերը ասուլիսում ներկայացրեց Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար, ՀՀ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը:
Նա թմրամոլների թվի աճը կապում է համաշխարհային միտումներով, ինչպես նաև թմրամոլների թվի աճը պայմանավորված է նրանց ընդհանուր թվաքանակի աճով և բուժհաստատություններ դիմելու քանակությամբ:
Կանայք կազմում են բոլոր թմրամոլների 0,5 տոկոսը։ Այս տարվա դրությամբ 22 կին թմրամոլ է հաշվառված, իսկ Նարկոլոգիակական կլինիկա է դիմել 8 կին թմրամոլ: Ըստ գլխավոր նարկոլոգի, թմրամոլների մեծ մասը 18-20 տարեկան երիտասարդ աղջիկներ են, ովքեր «գիշերային աշխատանք» ունեն։
ՀՀ գլխավոր նարկոլոգն ասաց, որ Հայաստանում թմրամոլները հիմնականում օգտագործում են կանեփ տեսակի թմրանյութ, քանի որ այն հեշտ է ճարել ու առողջական ծանր հետևանքներ չի առաջացնում։ Կանեփից հետո Հայաստանում ամենատարածված թմրատեսակը ափիոնից պատրաստված թմրանյութերն են: Տեղի թմրամոլներն օգտագործում են նաև «սուբուտեքս» թմրամիջոցը։ Պ. Սեմերջյանը նաև հայտնեց, որ ուժեղ թմրամիջոցները Հայաստան են մուտք գործում հիմնականում Իրանից, իսկ կանեփը տեղական ծագում ունի:
Ըստ գլխավոր նարկոլոգի, թմրամոլությունից բուժվողների 80 տոկոսի մոտ կրկնելիություն է լինում և որոշ ժամանակ անց նրանք վերադառնում են կլինիկա։ «Թմրամոլության կրկնելիությունն առողջապահական խնդիր չէ, սոցիալական խնդիր է, ինչպես նաև թմրամոլությունից վերջնական բուժումը կախված է անձի շրջապատից»,- ասաց նա ու շարունակեց, որ թմրամոլության դեմ համատեղ աշխատանք են տանում առողջապահության և արդարադատության նախարարությունների, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան