ԿԳՆ սահմանել է 2011-2015 թվականների իրականացվող բարեփոխումների գերակա ուղղությունները
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակել է «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագրի» նախագիծը, որը, հիմք ընդունելով կրթության առկա իրավիճակը Հայաստանում և տնտեսության զարգացման հիմնական միտումները, սահմանել է իրականացվող բարեփոխումների գերակա ուղղությունները: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայության բաժնից:
Հաշվի առնելով ծրագրի նշանակությունը մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, ինչպես նաև այն հանգամանքը, որ զարգացման պետական նախորդ ծրագիրը հաստատվել էր 2001-2005 թվականների համար` ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ակնկալում է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և անհատ քաղաքացիների մասնակցությունը ծրագրի վերջնական տարբերակի մշակման գործընթացում
Նախագծին կարող եք ծանոթանալ ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքի «Նախագծեր» բաժնում: Ձեր առաջարկությունները և դիտողությունները կարող եք ուղարկել մինչև օգոստոսի 15-ը հետևյալ հասցեներով.
էլեկտրոնային` [email protected],
Փոստային` Կառավարական տուն 3, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչություն: