Ադրբեջանում ոստիկանության մայորն անարդարությունների հետևանքով հրաժարվել է քաղաքացիությունից
Այսօր Ադրբեջանում մամուլի ասուլիս էին հրավիրել անազատության մեջ գտնվում ոստիկանության մայոր Էմին Ահմեդովբեկովի երեխաները՝ 15-ամյա Ռասուլը, 12-ամյա Դիլարան, ինչպես նաև, նրանց 2-ամյա եղբայր Ռաուֆը: Վերջիններս երեք ՝ ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն լեզուններով նամակ են տարածել, որոնք ուղղված են եղել արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններին: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Նամակի մեջ մասնավորապես նշվում է, որ իրենց հայրը՝ Էմին Ահմեդովբեկովը, անհիմն է ձերբակալվել: Նրանց խոսքերով, ոստիկանը ձերբակալվել է միայն այն բանի համար, որ իր ընտանիքի պատիվն է պաշտպանել:
Ձերբակալված մայորի կինը՝ Նիգյար Ահմեդբեկովան պատմել է, որ ՆԳՆ-ի պոլիկլինիկայի գլխավոր բժշկի կողմից սեռական բռնության է ենթարկվել, ինչին ի պատասխան, նրա ամուսինը ծեծել է գլխավոր բժշկին: Արդյունքում բժիշկը բողոք է ներկայացրել ոստիկանություն, ինչի հետևանքով էլ ոստիկանության մայորը ձերբակալվել է:
Նշենք, որ ոստիկանությունում անցկացված ներքին հետաքննության արդյունքում Ահմեդբեկովն ազատվել էիր պաշտոնից, ինչից հետո, նա հրաժարվել է ադրբեջանի քաղաքացիությունից:
Վերջինս դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն ոստիկանության ղեկավարությանը դա դուր չի եկել, ինչից հետո սկսել են նախկին ոստիկանին հետապնդումների ենթարկել: Վերջիվերջո, նրան առաջադրել են իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեղադրանք և դատապարտել 3 տարվա ազատազրկման: Նշենք, որ մեղադրականում նշվում է, թե նախկին ոստիկանը իբր դիմադրություն է թե ցույց տվել ճանապարհային ոստիկանության ինչ-որ սերժանտի: