Իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Ադրբեջանում թերթեր փակելու փորձերը
«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է «Ազերբայջան» հրատարակչության՝ «Ազադլիգ» ընդդիմադիր թերթի աշխատանքը կասեցնելու փորձերը: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Հրատարակչության քայլերը իրավապաշտպան կազմակերպության կողմից գնահատվում է որպես առաջատար պարբերականը փակելու փորձ, ինչը դատապարտելի է: Փաստաթղթում նաև ասվում է, թե չնայածա այն հանգամանքին, որ «Ազադլիգ» թերթի ղեկավարությունը դիմել է Ադրբեջանի ԶԼՄ-ի խորհրդին, նշյալ կառույցն այդպես էլ չի արձագանքել միջադեպին:
Ազատ արտահայտման խախտումներն Ադրբեջանում սովորական բնույթ են կրում, ընդ որում՝ Ադրբեջան խոսքի ազատության մակարդակով, 175 պետությունների մեջ 146-րդ տեղում է: Այս պահի դրությամբ, Ադրբեջանի ազատազրկման վայրերում 3 լրագրող կա:
Սակայն կարելի է նշել, որ այդ երկրում լրագրողների նկատմամբ հետապնդումներ իրականացնելն ու ճնշումներ գործադրելը սովորական երևույթներ են: Վերջին միջադեպը երկու լրագրողների՝ Էլմինա Բադալովին ու Անար Գերայլիին ծեծի ենթարկելու փաստն է:
Փաստաթղթում նշվում է, որ լրագրողները ծեծի էին ենթարկվել միայն այն բանի համար, որ «համարձակվել» էին լուսանկարել պետական պաշտոնյաներին պատկանող առանձնատները: Եվ չնայած այն հանգամանքին, որ լրագրողները դիմել էին ոստիկանություն, իշխանությունները ոչինչ չեն արել դեպքը բացահայտելու ուղղությամբ: