Ադրբեջանցի հանցագործները Մոսկվայում գործարարի են առևանգել
Մոսկվայի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ուկրաինայի մեկ և Ադրբեջանի երկու քաղաքացների նկատմամբ, որոնք հունիս ամսվա կեսերին մոսկվայաբնակ մի գործարարի էին առևանգել և նրան ազատելու դիմաց խոշոր փրկագին պահանջել։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» լատվական գործակալությունը:
Եվ այսպես, հանցագործները հունիսի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, ատրճանակի սպառնալիքով, Մոսկվայում առևանգել են «Իմպերիա-ավտո» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալին և տարել Մոլոկովո գյուղ: Վերջինիս 22 օր պահել են այնտեղ:
Առկա տեղեկությունների համաձայն՝ հանցագործները գործարարին ազատ արձակելու դիմաց, նրա հարազատներից 7 մլն դոլար գումար են պահանջել:
Հանցագործների նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգքրքի 126.2, 163.3 հոդվածներով: