Էրդողանը ընկնավորությամբ է՞ տառապում
Օրեր առաջ իսրայելական «Մաարիվ» պարբերականը տարածել է ուշագրավ մի նորություն, ըստ որի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տառապում է ընկնավորությամբ (Էպիլեպսիայով): Մասնավորապես պարբերականը նշում է , որ հուլիսի սկզբին Էրդողանը ոչ թե հանգստանալու , այլ բուժման նպատակով է 1 շաբաթով արձակուրդ վերցրել: Այս մասին գրում է «Էրմենիհաբերը»:
«Մաարիվ» պաբերականը, նշելով, որ լուրը ստացվել է Թուրքիայի ընդդիմադիր աղբյուրների կողմից , գրում է«Թուրք ընդդիմադիրները վերջերս հանդիպել են արևմտյան դիվանագետների հետ և նրանց տեղեկացրել Էրդողանի առողջական խնդիրների մասին»:
«Թուրքական լրատվական ծառայությունները քաջատեղյակ են Էրդողանի հիվանդության և բուժման նպատակով արձակուրդ գնալու մասին, ուղղակի նաև շատ լավ գիտակցում են, որ այս լուրի հրապարակումը հավասար է ինքնասպանության» գրում է իսրայելական «Մաարիվ» պարբերականը: