Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարի թեկնածուն` դատախազությունում
«Էրգենեքոն» խմբի գործով զբաղվող դատախազ Զաքերիա Օզը նոր քրեական գործ է հարուցել «ինտերնետ-պլան» անվամբ,որտեղ հիմնական դերակատարը Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատրի պաշտոնի հավակնորդ գեներալ Հասան Իգսիզն է: Այս մասին հաղորդում է Ռեգնում լրատվական գործակալությունը:
Հասան Իգսիզը կասկածվում է գնդապետ Դուրսեն Չիչեքի հետ կապ ունենալու մեջ: Նկատենք, որ Չիչեքի անունը կապվում է «Հետադիմականների դեմ պայքարի գործողությունների պլան» քրեական գործի հետ:
Աղբյուրի փոխանցմամբ, բացի գեներալ Իգսիզից դատախազություն են կանչվել նաև 19 զինվորականների, որոնք նույնպես կասկածվում են «ինտերնետ-պլան» քրեական գործի շրջանակներում: