Պաշտոնյաների նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Նիժեգորոդյան շրջանի Վիկսունսկի տարածքի անտառային հրդեհների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ ռուսական քննչական մարմինները քրեական գործ են հարուցել չինովնիկների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ-նովոստի» գործակալությունը` վկայակոչելով ՌԴ գլխավոր դատախազությանը:
Ըստ գերատեսչության տեղեկատվության, այդ շրջանում մահացել է 19 մարդ, ինչն ավելի է, քան հրդեհով բռնկված մյուս շրջաններում: Այրվել է շուրջ 650 տուն:
«Հուլիսի 25-ից 30-ը Վիկսունսկի տարածքում մեծաթիվ հրդեհներ են բռնկվել, որոնք ընդգրկել են մեծ թվով բնակելի տարածքներ: Բռնկված հրդեհները հանգցնելու ժամանակ հայտնաբերվել է 19 մարդու դիակ: Բացի այդ 7 բնակելի տարածքներում հրդեհը ոչնչացրել է 650 տուն, 1400-ից ավել մարդ էվակուացվել են», -ասվում էհաղորդագրության մեջ:
ՌԴ Գլխավոր դատախազությունում բացահայտել են, որ հրդեհի հետևանքով գրանցված վնասները Վիկսունսկիի ինքնակառավարման մարմնի պաշտոնյաների անփութության արդյունք են եղել:
Այդ կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՔՕ հետևյալ հոդվածով` անփութություն, որի հետևանքով մահացել են մեծ թվով մարդիկ: