Քաղաքական 10:21 04/08/2010

Հայերը պիտի պահանջեն վերադարձնե՞լ Թուրքիայի նախագահական պալատն Անկարայում

Տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղված պայքարից և արևմտյան բանկերի ու ապահովագրական ընկերությունների դեմ դատական գործեր հարուցելուց հետո, ամերիկահայերն անցյալ շաբաթ իրենց առաջին դատական հայցը ներկայացրին ընդդեմ Թուրքիայի Հանրապետության` միլիարդավոր դոլարների փոխհատուցում պահանջելով 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության հետևանքով բռնագրավված սեփականության, գույքի և կրած վնասների դիմաց:

Հայցն ուղղված է նաև Թուրքիայի Կենտրոնական բանկի և Ziraat բանկի դեմ՝ որպես թուրքական կառավարության ֆինանսական լծակների: Այս բանկերը, ինչպես նաև կառավարության սեփականություն հանդիսացող Թուրքական ավիաուղիների (Turkish Airlines) և զբոսաշրջության գրասենյակը մասնաճյուղեր ունեն Միացյալ Նահանգներում, որը սույն հայցով նրանց ամերիկյան արդարադատության սուբյեկտ է դարձնում: Այս դատական գործում հաջողություն ունենալու դեպքում, հայցվորների փաստաբանները կարող են Միացյալ Նահանգներում գտնվող թուրքական կառավարության ակտիվների վրա կալանք դնելու պահանջ ներկայացնել:

Փաստաբաններ Պերճ Բոյաջյանը, Մարկ Կիրակոսը, Արա Ջաբակչուրյանը և Բրայան Կաբատեկը, միլիարդավոր դոլարների խմբային հայցով ԱՄՆ Դաշնային դատարան են դիմել Կարպիս Դավոյանի (Լոս Անջելես), Հրայր Թուրաբյանի (Նյու Յորք) և բազմաթիվ հայերի անունից, որոնց նախնիները սեփականություն են ունեցել Թուրքիայում: Դավոյանի և Թուրաբյանի պապերը սեփական հողատարածքներ են ունեցել Այնթափի և Ադանայի մոտակայքում:

Հայցով մեղադրանք է ներկայացվում Թուրքիայի Հանրապետությանն ու նրա նախորդին` Ցեղասպանության ժամանակ արտաքսված ու բնաջնջված հարյուր հազարավոր հայերին պատկանող անշարժ և շարժական գույքը` ձեռնարկություններ, շենքեր, հողատարածքներ, բանկային ավանդներ և թուրքական թանգարաններում պահվող կրոնական թանկարժեք արվեստի գործեր բռնագրավելու, վաճառելու և դրանցից եկամուտ ստանալու համար: Մասնավորապես, այս հայցով պահանջվում է վերադարձնել այն գումարները, որոնք ապօրինի յուրացվել և ի պահ են տրվել թուրքական Գանձարանին, պետական կառավարման մարմիններին և Թուրքիայի պետությանն առընթեր այլ կազմակերպություններին:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո, Թուրքիան մի շարք օրենքներ ընդունեց` հայերի կողմից իբրև թե «լքված» գույքի կառավարումը կանոնակարգելու համար: Թուրքական կառավարությունը վարձավճարներ և եկամուտներ է ստացել այդ գույքից և իսկական տերերի անունով այն ի պահ հանձնել իր Գանձարան` հետագայում հայերին վերադարձնելու համար: Սակայն դրա փոխարեն, կառավարությունը յուրացրել և եկամուտ է ստացել այդ գույքից:
Հայցվորները Թուրքիայի Հանրապետությանը մեղադրում են «բռնի տեղահանության, բռնագրավման ու բնաջնջման, ռազմական հանցագործության, մարդկության դեմ հանցագործության, խաղաղության դեմ հանցագործության, խոշտանգումների, բռնության, սովի, ֆիզիկական և մտավոր բռնության, առանց դատավարության մահապատժի և ցեղասպանության կանխամտածված ծրագրին աջակցելու» օժանդակության և մասնակցության համար:

Անցյալ շաբաթ, այս դատական հայցի մասին ցնցող լուրը հայտնվեց թուրքական թերթերի առաջին էջերում՝ մեծ հուզումներ առաջացնելով երկրում: Անկախ դատական գործի արդյունքներից, թուրքական իշխանությունները քաջ գիտակցում են, որ այս դատը պիտի նպաստի ցեղասպանությունից բխող հայկական պահանջների աշխարհով մեկ բացահայտմանը: Հաշվի առնելով բոլոր հայկական հարցերի նկատմամբ թուրքական ավանդական հակազդեցությունը, չի բացառվում, որ Թուրքիայի ղեկավարները` զայրույթով բռնված հետ կանչեն իրենց ստորագրությունն արդեն իսկ սառեցված հայ-թուրքական արձանագրություններից: Միաժամանակ, Անկարան կարող է հրաժարվել հայկական սփյուռքի որոշ տարրերի սիրաշահելու անհաջող փորձերից:
Պատկերացրեք, թե ինչպիսի ցասման մեջ են ընկնելու թուրքական իշխանությունները, երբ հայերը պահանջեն վերադարձնել Թուրքիայի նախագահական պալատն Անկարայում, որը գտնվում է Ղասաբյանների ընտանիքից բռնագրավված հողերի վրա:

Ավելին, «Ինջիրլիկ» ավիաբազան, Ադանայի մոտ գտնվող թուրք-ամերիկյան համատեղ ռազմական օբյեկտը կառուցվել է նախկին հայկական գյուղի տարածքում: Հայերը կարող են դատի տալ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Միացյալ Նահանգների կառավարություններին` հայ գյուղացիներից բռնագրավված գույքի շահագործումից օգուտ ստանալու համար:
Անցյալ շաբաթվա դատական հայցը վաղուց սպասված քայլ էր՝ Թուրքիայից հայոց պահանջատիրությանը հետամուտ լինելու և Հայոց ցեղասպանության զոհերի համար արդարության հասնելու ճանապարհին: Այժմ հայերը պետք է իրենց բոլոր ջանքերը կենտրոնացնեն Ցեղասպանության ընթացքում կրած վնասների արդար փոխհատուցման կամ վերադարձնելու վրա: Նման հայցերով պետք է դիմել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ Թուրքիան որպես Եվրոպայի խորհրդի անդամ, պարտավոր է հաշվի առնել այդ դատարանի դատավճիռը:

Շատ ցանկալի կլիներ, որ Հայ փաստաբանների միությունը կամ համանման մի կառույց համակարգեր այսպիսի դատական հայցերը և անհրաժեշտ խորհրդատվություն ու միջոցներ տրամադրեր հետագա հայցերի ներկայացման համար: Շատ կարևոր է նման գործողությունների համակարգումը Հայաստանի կառավարության հետ` անկախ այն հանգամանքից, նա պաշտոնապես կմիանա այս հայցին, թե ոչ: Սփյուռքի միասնական կառույցը, որն առաջարկել էի իմ նախորդ հոդվածներից մեկում, լիովին կարող էր որպես համակարգող մարմին ծառայել համահայկական հարցերին վերաբերող դատական հայցերի համար:
Այսպիսի հայցերը պետք է ներկայացնել առանձնահատուկ հոգածությամբ, նախապատրաստությամբ և արհեստավարժությամբ, քանզի դրանք մեծ հետևանքներ կունենան ամբողջ հայ ժողովրդի համար: Եթե այս դատական հայցերից որևէ մեկը, ընթացակարգային խնդիրների պատճառով հաջողության չհասնի, թուրքական կառավարությունն արագորեն կհայտարարի հաղթանակի մասին` խեղաթյուրելով դատարանի որոշումը: Ավելորդ է նշել, որ օտարերկրյա կառավարություններին առնչվող նման քաղաքական նուրբ դատական գործեր վարելիս, պետք է ակնկալել, որ դատավորները կհայտնվեն թե Անկարայի, և թե Վաշինգտոնի հզոր ճնշման տակ:

Գրեթե մեկ դար Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարող հայ ժողովուրդը հիմա ոչ մի ջանք չպետք է խնայի իր վիթխարի կորուստները փոխհատուցելու և պատմական իրավունքները վերականգնելու համար, օգտագործելով իրավական բոլոր միջոցները՝ Միացյալ Նահանգների դաշնային դատարաններում, տարբեր երկրների, այդ թվում` Թուրքիայի դատարաններում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և Միջազգային դատարանում:
Արդարության ուշացումը, արդարության վիժումն է:
 
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ.՝ Ռ.Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}