Հակաիրանական հետախուզական գործունեություն Ադրբեջանի տարածքում
Ադրբեջանի տարածքում` իրանա-ադրբեջանական սահմանին, Իսրայելի հատուկ ծառայությունները շատ բարձր արժեքով ադրբեջանցի գյուղաբնակներից գնում են հողատարածքներ, ինչն էլ անհանգստացնում է Իրանի սահմանային գյուղերի բնակիչներին: Այդ մասին հայտնում է իրանական «ջավանօնլայն.իռ» կայքը:
Համաձայն տեղեկատվության` Իսրայելի հատուկ ծառայությունները, գնելով վերոնշյալ տարածքները, իրանա-ադրբեջանական սահմանին զբաղվում են հետախուզական տարատեսակ գործունեությամբ:
Նշենք, որ, վերջերս թեմայի առընչությամբ իրանական «թաբնաք.իռ» կայքը տեղեկացրել էր, որ Իրանի Արդեբիլ նահանգի ֆերմերներն անհանգստացած են, որ Իսրայելի հատուկ ծառայությունները, գնելով մեծաքանակ ադրբեջանական հողատարածքներ, հնարավոր է, որ այդտեղից տարատեսակ գյուղատնտեսական հիվանդություններ տարածեն դեպի իրանական բնակավայրեր: