Զաման. «Բրայզայի թեկնածությունը հայամետ սենատորի պահանջով է հետաձգվել»
«Մեթյու Բրայզայի թեկնածությունը, որի հանդեպ Ամերիկահայերը բացահայտ հակակրանք են տածում, դեմոկրատ սենատոր, հայամետ Բարբարա Բոքսերի պահանջով դրվեց սպասման:Սենատոր Բարբարա Բոքսերը Արտաքին կապերի հանձնաժողովի անցած ամիս կայացած նիստի ընթացքում ԱՄՆ հայ շրջանակներին հուզող մի շարք համարձակ հարցեր է ուղղել Բրայզային: Իսկ Ամերկայի Հայ Ազգային Կոմիտեի նախագահ Քենչ Խաչիկյանը հանձնաժողովի անդամներին նամակ է ուղարկել , որտեղ նշել է, թե այն փաստը, որ Բրայզայի կինը ազգությամբ թուրք է, ավելի է ամրապնդել իրնեց մեջ եղած կասկածները»: Այս մասին գրում է թուրքական «Զաման» պարբերակաը:
Նշենք, որ Բրայզայի թեկնածությունը կքննարկվի հանձնաժողովի մեկ այլ ժողովում, որի օրը կնշանակի հանձնաժողովի նախագահ դեմոկրատ սենատոր Ջոն Քերրին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օգոստոսի 3-ի նիստի ընթացքում Բաղդադում և Անակարայում ԱՄՆ-ի դեսպանների պաշտոնների համար առաջադրված թեկնածությունները հաստատվեցին, իսկ Բաքվում ԱՄն-ի դեսպանի պաշտոնի համար Մեթյու Բրայզայի թեկնածությունը դրվեց սպասման: