Ադրբեջանում կեղծ դիպլոմներ են վաճառվում
Ադրբեջանում կեղծ դիպլոմների վաճառքով զբաղվող հանցագործներ են ձերբակալվել, սակայն դեռևս հայտնի չէ, թե վերջիններս որքան ժամանակ է՝ այդ «բիզնեսով» են զբաղվում: Այս մասին տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Գործակալության հաղորդմամբ, ՆԳՆ-ը հայտնել է, թե կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցների ջանքերով՝ Բաքվի բնակիչներ են ձերբակալվել: Վերջիններս զբաղվել են կեղծ դիպլոմների ձեռք բերմամբ և վաճառքով:
Նշենք, որ ձերբակալված քաղաքացիները՝ Համիկ Ալիևն ու Սամիր Էֆենդիևը ձերբակալվել են Շիրվանի շրջանի բնակչուհի Գյուլյա Նագիևային Ադրբեջանի պետական համալասարանի պարսկերենի թարգմանչի դիպլոմ վաճառելու մեղադրանքով, ընդ որում՝ ձերբակալությունը կատարվել է գործարք կատարելու պահին: Վերջիններս կեղծ դիպլոմի համար Նագիևայից 5 հազար դոլար գումար էին պահանջել: